
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեոնել Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման հարկերը չվճարելու համար: Իսպանական La Vanguardia թերթը հայտնել է, որ ազատազրկման է դատապարտվել նաև Մեսսիի հայրը՝ Խորխե Օրասիոն։ Հենց նա է զբաղվել ֆուտբոլիստի ֆինանսական հարցերով:
Բարսելոնայի դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել մոտ 4 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար: Պարբերականը նշում է, որ դատավճիռն իրական ազատազրկում չի ենթադրում, քանի որ ժամկետը 24 ամսից պակաս է:
Մեսին և նրա հայրը կարող են համապատասխանաբար 2 և 1,5 մլն եվրո տուգանք վճարել: Պարզվում է, Մեսին արդեն 10 միլիոն եվրո վճարել է և պատրաստ է եղել ևս 15 միլիոն վճարել Իսպանիայի բյուջե իր դեմ հարուցված գործը կարճելու համար, սակայն իշխանություններն առաջարկը մերժել են:




