ԿարևորՀասարակություն

Վերին Լարսը այսօր եւ վաղը որոշակի ժամերի բաց կլինի. գործում են երթեւեկության հատուկ կանոններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր  ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00 և վաղը՝ ժամը 05.30-ից մինչև 20.00- ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ պահպանելով ներքոնշյալ կանոնները.

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացնել պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Back to top button