Հասարակություն

ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել բնագիտական առարկաների եւ ռուսերենի իմացության մարկարդակը

Հsonahakobyan
Հուլիսի 2-ին մեկնարկել է միասնական քննությունների 2-րդ փուլը: Քննությունները կավարտվեն հուլիսի 8-ին, որից հետո կհրապարակվեն արդյունքները: Միաժամանակ՝ մեկնարկել են նաև ներբուհական քննությունները: Ինչ վերաբերում է քննությունների առաջին փուլին, դրանք գրեթե կրկնում են նախորդ երկու տարիների արդյունքները: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով միասնական քննություններին՝ մտահոգություն է հայտնել որոշ առարկաների վերաբերյալ դիմորդների առաջադիմությունից։ Լուրջ անելիքներ կան՝ ասել նախարարը՝ հատկապես մտահոգիչ համարելով բնագիտական առարկաների եւ ռուսերենի իմացության մարկարդակը։

Միասնական քննությունների 2-րդ փուլն արդեն մեկնարկել է և շարունակվում է: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Նշենք, որ միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար 989 դիմում-հայտ է ներկայացվել, որոնցից   ամենաշատ դիմումները ներկայացվել են «Մաթեմատիկա» առարկայից՝ 389 դիմորդ: Դիմում-հայտեր ընդհանրապես չեն ներկայացվել պարսկերենից եւ իսպաներենից:

Նշենք նաև, որ երկրորդ փուլի միասնական քննությունները տեղի են ունենում մայրաքաղաքի երկու քննական կենտրոններում: Ինչ վերաբերում է քննությունների  առաջին փուլին, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենամեծ թվով հայտեր եղել են մայրենի լեզվի և մաթեմատիկայի քննությունների համար։ Մեծ թիվ են կազմում նաև անգլերենի հայտերը:

Պարսկերենից այս տարի դիմորդ չենք ունեցել, ինչը ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանին մտածելու տեղիք է տալիս: Այժմ ներկայացնենք քննությունների արդյունքները՝ ըստ առարկաների: Հատկանշական է, որ այս տարվա պատկերը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ տարվանը:

Անբավարար ստացողների թիվն այս տարի մեծ էր նաև ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից: Ներկայացնելով դիմորդների թիվն ըստ բուհերի՝ թեստավորման կենտրոնի տնօրենը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջատարը Երևանի պետական համալսարանն է, ապա տնտեսագիտական և մանկավարժական համալսարանները: «Ռադիոլուրի»  հետ զրույցում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը հայտնեց, որ առաջին փուլում Մայր բուհ դիմել է 3193 դիմորդ՝ նախորդ տարվա  3438-ի փոխարեն:

Ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներից գոհ է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ նախարարը նշեց, որ հանձնաժողովի նիստ են անցկացրել և ամփոփել առաջին քննական փուլը և եզրակացրել, որ նույն տվյալներն են, ինչ մոտավորապես երկու տարի առաջ էր:

Նախարարը նկատեց, որ նաև  դիմորդների թիվն է շատ  փոքր այս առարկայից: Քննություններից գոյացած պատկերը  առաջին հերթին դպրոցի մակարդակի մասին է խոսում՝ նշեց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ  թեստերը ևս պետք է  ուսումնասիրվեն:  Թեև անգամ ԳԹԿ մասնագետներն են ասում,  որ  թեստերը հնարավորինս պարզեցված են, դրանից ներքև պարզեցումն ուղղակի անիմաստ կլինի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԿԳ նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button