
Սոցիալական առաջընթացի համաշխարհային վարկանիշում Հայաստանը 160 երկրների մեջ գրավել է 67- րդ տեղը։ Վարկանիշը հրապարակել է The Social Progress Imperative միջազգային հետազոտական ծրագիրը։
Այս վարկանիշը ցույց է տալիս երկրի հասարակական բարեկեցությունն ու սոցիալական առաջընթացը, հաշվի չեն առնվում տնտեսական զարգացման ցուցանիշները։
Ի դեպ՝ մարդու հիմնական պահանջմունքների ցուցիչով Հայաստանը 51- րդ, հիմնական բարեկեցության ցուցիչով 75- րդ, հնարավորությունների ցուցիչով՝ 85- րդ տեղում է։
Հարեւան երկրներից Սոցիալական առաջընթացի վարկանիշային աղյուսակում Վրաստանը 54- րդ, Թուրքիան՝ 58- րդ, Ադրբեջանը՝ 77- րդ, Իրանը՝ 93- րդ տեղում է։ ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսը 66- րդ, Ռուսաստանը 75- րդ, Ղազախստանը՝ 76- րդ եւ Ղրղզստանը 79- րդ տեղում են։
Սոցիալական առաջընթացի ամենամեծ արդյունքներ գրանցել են Ֆինլանդիան, Կանադան եւ Դանիան, որոնք էլ գլխավորում են վարկանիշային աղյուսակը։




