Միջազգային
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Haber Turk հեռուստաալիքին:
Նշվում է, որ կործանված օդանավում 11 զինծառայող է գտնվել, այդ թվում` ժանդարմերիայի գնդապետը և երկու մայոր: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու բժիշկները:
NTV հեռուստաալիքի տվյալներով Թուրքիայի ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը երկրի հյուսիսարևելյան նահանգում կարող էին լինել անբարենպաստ եղանակային պայմանները:
Նշվում է, որ զինվորականներն ուղևորվում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին: