Հասարակություն

Գարեգին Բ. Հավատում ենք՝ քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդները պիտի շարունակեն եղբայրաբար ապրել (տեսանյութ)

Մենք հավատում ենք, որ քրիստոնյա եւ իսլամ ժողովուդները պիտի շարունակեն եղբայրաբար ապրել միմյանց հետ՝ արաբական «Ալ Մայադին» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Մայր աթոռում կայացած հարցազրույցում Վեհափառ հայրապետը հույս է հայտնել, որ հայ ժողովուրի զավակները կշարունակի ապրել այնպես, «ինչպես դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդն արաբ իր եղբայրների հետ կերտելով իր մշակույթն ու իր ազգային կյանքը՝ համատեղ իր մասնակցությունը բերելով արաբական երկրների ժողովուրդների առաջընթաց կյանքին, նրանց պետականաշինության գործին»։

Կաթողիկոսը կարծում է, որ հայ ժողովրդի պատմությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես «տարբեր դավանանքների, տարբեր կրոնների պատկանող ժողովուրդներ» կարող են համատեղ ապրել եւ այսօր Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը ցավ է առաջացնում նաեւ հայերի մոտ։ «Մերձավոր Արեւելքում տառապանքի մեջ գտնվող իսլամ իրենց եղբայրների ցավին, դժվարություններին հավասարապես բաժնեկից են մեր ժողովրդի զավակները»,- նշել է Հայոց հայրապետը։

«Արյան էկումենզմ» է որակել Վեհափառ հայրապետը՝ ցավակցելով նահատակներին։ «Նահատակները դավանանք, ազգություն չեն ճանաչում, որովհետեւ ցավը համամարդկային է եւ նույն զգացումներով մենք ականատես, ականջալուր ենք դառնում այն երեւույթներին, որ տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, ապրում ենք նույն ցավով, որ ապրում են այդ ժողովրդի զավակները, որովհետեւ Աստո արարչագործության՝ Մարդու դեմ են գործվում այդ երեւույթները»։

Հարցազրույցում խոսելով Սիրիայում ծավալվող իրադարձությունների մասին՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հույս է հայտնել, որ վիճակը կկարգավորվի։ «Մենք հավատում ենք, որ խաղաղությունը պիտի վերականգնվի, որ Սիրայի ժողովուրդը պետք է կարողանա վերաշինել իր կյանքը, վարականգնել քաղաքները, շեները, գյուղերը եւ հույսով նայել վաղվա իր օրվան։ Հավատում ենք, որ Աստծո օրհնության ներքո, Սիրիայի ժողովրդի ամուր կամքի եւ զորավոր հավատքի շնորհիվ խաղաղությունը իրական պիտի դառնա Սիրիայի օրհնայ երկրի մեջ եւ սիրիացիները, որ թողել են իրենց երկիրը պատերազական ավերածության պատճառով, պիտի վերադառնան եւ լծվեն ստեղծագործ աշխատանքի։ Սա է մեր աղոթքն ու մեր մաղթանքը»,- ասել է Վեհափառ տերը։

Հարցազրույցում խոսվել է Հայոց ցեղասպանության եւ նրա ճանաչման մասին։ «Մեզ համար մեծ մխիթարություն է, որ ազգեր, պետություններ ճանաչում են Հայոց ցեղասանությունը։ Միթարություն է ու նաեւ մեզ ոգեւորող գոտեպնդող, որ Սրբազան քահանայապետը  բարձրաձայնեց այդ ճշմարտությունը։ Բնական է, որ եկեղեցին խոսում է ճշմարտության մասին։ Մենք ուրախ էինք, որ այն պատմական ճառը, որ Սրբազան քահանայապետն ասաց Վատկանում, որ վերքը պետք է վիրակապվի, որ չարյունահոսի, այդ նույն ոգով խոսեց նաեւ այստեղ՝  Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին։ Մենք հավատում ենք, որ Սրբազան քահանայապետի խոսքերը արձագանք կգտնեն մարդկանց հոգիներրում,  եւ պետություններ, ժողովուրդներ կգան միանալու Սրբազան քահանայապետին եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը որպես 20- րդ դարի առաջին ոճիրը մարդկության դեմ՝ այդ ճանապարհով կանխարգելելու նման ոճրագործությունները մարդկության կյանքում»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։

Back to top button