Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Առաջիկա օրերին Հենրիխը պայմանագիր կստորագրի «կարմիր սատանաներ»-ի հետ: Այդ մասին հայտնում է Man United Source-ը:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Մխիթարյանի տեղափոխությունը «Յունայթեդ»-ի համար կարժենա շուրջ 100 միլիոն եվրո: 42 միլիոն եվրո անգլիացիները կվճարեն «Բորուսիա»-ին, տարեկան 12,5 միլիոն եվրո կկազմի Մխիթարյանի աշխատավարձը, որին կգումարվի նաև 8 միլիոն եվրո պարգևավճարը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին:

Back to top button