
Օրեր առաջ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտնել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
Գերմանական «Bild» պարբերականը ներկայացրել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները: Գերմանական ակումբը Մխիթարյանի տրանսֆերի համար կստանա 42 միլիոն եվրո, իսկ նրա աշխատավարձը Մանչեսթերում կկազմի տարեկան 12.5 մլն եվրո: Բացի այդ, Հենրիխը 8 մլն եվրո բոնուս կստանա «կարմիր սատանաներին» ընտրելու համար:
Այսպիսով, Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարժենա 100 մլն եվրո:
աղբյուր՝armsport.am




