Հասարակություն

ՃՏՊ Սյունիքի մարզում. կա 5 զոհ, 2 վիրավոր

Հուլիսի 4-ին` ժամը 07.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և 4 ուղևորներ տեղում զոհվել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Back to top button