
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի հերթական շահառուները բնակվում են Արցախում: Նախաձեռնության շրջանակներում Արցախի թեմի առաջնորդարանում հյուրընկալել են ապրիլյան պատերազմում զոհված արցախցի զինծառայողների ընտանիքներին:
Հիշեցնեք, որ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրն արդեն երեք տարվա կյանք ունի։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի եւ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ` Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ:
Այս տարի բարեգործական նախաձեռնության համար հանգանակվել է 50 միլիոն դրամ: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է 500 հազարական դրամ:
Նավասարդ արք Կճոյան. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Պարգև արք Մարտիրոսյան. Արցախի թեմի առաջնորդ




