

Հոգեւորականների կյանքը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Շատերն ավանդաբար կարծում են, որ հատկապես հոգեւորականի ճանապարհն առ Աստված պետք է ուղեկցվի զսպվածությամբ, առաքինությամբ, որոշ դեպքերում գայթակղություններին դիմադրությամբ: Եվ ահա շատերի համար բացահայտում էր, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները որոշ դեպքերում արդարացնում են «մի հոգեւորական» ունենալու փասը:
Հատկապես վերջին օրերին այս հարցը խիստ արդիական դարձավ՝ Հռոմի պապի հայաստանյան այցից հետո: Ֆրանցիսկոս Առաջինի դեռեւս Հայաստանում եղած օրերին արդեն հարցը քննարկվում էր ու մի շարք լրատվամիջոցներին օրեր առաջ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց, որ «Ռենոն» ցուցանիշ չէ: Բացահայտեց, որ միայն պապոմոբիլը հազարավոր դոլարներ արժե, բացատրեց, որ կաթոլիկ հոգեւորականներն ավելի հարուստ են ապրում եւ հիշեցրեց, որ մեր եկեղեցին 2 հազար տարի աղքատության մեջ է ապրում: «Հիմա էլ աղքատության մեջ ապրում է, մի երկու հարուստ հոգեւորականը մե՞ղք է»,- ասում է սրբազանը։
Պատմաբան Գեւորգ Յազըճյանը հարցն ուսումնասիրել է մասնագիտորեն՝ շատ ավելի խորը: Իրեն թույլ է տալիս հայտարարելու, որ վերջին շրջանում բազմացել են «սեւական հոգեւորական-գործարարները»: Յազըճյանին հետաքրքրում է, թե ի՞նչ են նրանք ապագայում պատասխանելու Բարձրյալին: Նա նշում է, որ այդպիսի հոգեւորականները իրար դեմ «կոմպրոմատներ» ունեն
Պատմաբանն ասում է, որ իր ուսումնասիրությունների եւ բացահայտումների հիման վրա նույնիսկ որոշ հրապարակումներ է արել: Հասել էր մինչեւ 1965 թվականը, ինչից հետո փորձ է արվել իր հեղինակած գիրքն արգելափակել: Ամեն դեպքում՝ խոստանում է փաստերով հիմնված բացահայտումները շարունակել, բայց ժամկետների մասին հարցը շրջանցում է եւ չի հստակեցնում, թե այս պահին ինչն է իրեն խանգարում:




