Հասարակություն

ԿԳ եւ առողջապահության նախարարություններն ամենաբացն են

arminegevorgyan
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տվյալների համաձայն, տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունները: Ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: «Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, Ազգային ժողովը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը մերժում է, և չի պատասխանում հարցումներին»,-ասել է Լիանա Դոյդոյանը:

Back to top button