Սպորտ

Դի Մարցիո. Մխիթարյանի տրանսֆերը համաձայնեցված է

Հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» արդեն համաձայնեցված է:

«Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» համաձայնեցված է: Հենրիխն արդեն բնակարան է գտել Մանչեսթերում»,- գրել է Դի Մարցիոն թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի համար կստանա 42.5 մլն եվրո:

աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button