Երևանը Բաքվին կոչ է անում չաղավաղել բանակցային գործընթացի էությունը
Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում:
Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչող հայտարություններին` ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու և Փարիզում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին:
– Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչողհայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղիհակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքայինամբողջականության շրջանակներում:
– Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերինախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզում ամենաբարձրմակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ:
-Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը: