Հասարակություն

Վերին Լարսում մնում է 100 բեռնատար եւ 20 մարդատար մեքենա

Ռազմավիրական ճանապարհին մնում են 100- ից ավելի բեռնատարներ եւ 20 մարդատար մեքենաներ՝ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ- ի մամուլի ծառայությունից։ «Հուլիսի 1- ի առավոտյան Վերին Լարսի անցակետում՝ Ռեդանտ բնակավայրի մոտ, գտնվում են 120 բեռնատար եւ 20 մարդատար մեքենաներ»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։

Վրացական կողմում Թերեքի հեղեղումներից վնասված ճանապարհը մաքրում են 100 մարդ ե 30 միավոր տեխնիկա՝ հայտնել է գործակալության զրուցակիցը։ «Ռուսաստանի ԱԻՆ- ը Վրաստանի ՆԳՆ դիմում է հղել՝ համակողմանի օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ»,- հայտնել է նա։

Back to top button