ԿարևորՔաղաքական

ԼՂ խնդրում առաջատար դերը Ռուսաստանինն է՝ ասում է ԵԱՀԿ- ում ՌԴ դեսպանը

Ռուսաստանն առաջատար դեր ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ «Ռոսիա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով երկու նախագահների միջեւ պայմանավորվելու փորձը  եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին ինչ- որ ազդակ տվեցին, սակայն ամենամեծ ներուժն ունի ռուսական կողմը»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Լուկաշեւիչն ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Բաքու եւ Երեւան այցից բեկումնային լուծումներ չի սպասում։ «Գործող նախագահույունը թեւեւ ղեկավարում է, սակայն որոշում են անդամ երկրները։ Գործող նախագահն անշուշտ կարեւոր դեր է խաղում, սակայն այն շարժիչ ուժ չէ։ Շարժիչ ուժը Մինսկի խումբն է երեք համանախագահներով»,- ասել է Լուկաշեւիչը։

Back to top button