Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան կապակցությամբ

Արցախի Հանրապետության ն ախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

<<Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել եւ անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն եւ կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի եւ նրա ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>:

Back to top button