Քաղաքական

Դ. Բաբայան. Խախտումների արձանագրումների մեխանիզմի ներդրումը կլինի մեծ նվաճում

hasmikmartirosyan

Արցախում հույս ունեն, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այսօր սկսված տարածաշրջանային այցը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա ու ակնկալում են, որ հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մեխանիզմների մշակման եւ ներդրման ուղղությամբ կարեւոր քայլեր կարվեն՝ «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Բաբայանը։

«Եթե Գերմանիան իր նախագահության ընթացքում կարողանա կարեւոր քայլեր ձեռնարկել այդ մեխանիզմների մշակման եւ ներդրման ուղղությամբ՝ դա կլինի բավականին մեծ նվաճում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Կարդացեք նաև

Back to top button