
Օձունի սրբավայրի գմբեթարդի ու վեղարի վերականգնման առաջին փուլում ենթադրվում էր եկեղեցու գոյությանը սպառնացող 4 ճաքեր ունեցող գմբեթի և վեղարի քանդում։ Սա ինժեներական դժվար լուծում էր, որն այլընտրանք չուներ, հայտնում են «Օձունի նոր կյանք» ծրագրից։
Այս աշխատանքների ընթացքում 19-րդ դարի նորոգությունից հասած վեղարիի ներսում հետաքրքրական գտածոներ են հայտնաբերվել, այդ թվում՝ շշի մեջ զմռսված մի նամակ:






