Միջազգային

Ժիրինովսկի. Հեռանկարում Թուրքիան Ռուսաստանին ավելի մոտ կլինի, քան՝ Հայաստանը

Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ, թուրքագետ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ հեռանկարում Թուրքիան Ռուսաստանին ավելի մոտ կլինի, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը՝ հայտնում է ՏԱՍՍ- ը։

«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի։ Հեռանկարում այս երկիրը դուրս կգա ՆԱՏՕ- ից, կանդամակցի Շանհային համագործակցության կազմակերպությանը, Մաքսային միությանը, եւ հեռանկարում մեզ ավելի մոտ կլինի, քան եղբայրական Բելառուսը կամ Ղրղզստանը, անգամ Հայաստանը»,- ասել է նա լրագրողներին։ Ժիրինովսկու խոսքերով՝ «Թուրքիայում ռուսներին ավելի լավ են վերաբերվում, քան՝ Էստոնիայում»։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանին եւ Թուրքիային անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ողջ ծավալով։ «Մեզ համար շատ կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այն մեր հարեանն է, խոշոր երկիր, ունի այն ամենը, ինչ մեզ պետք է»,- ասել է Ժիրինովսկին։

Back to top button