

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, որ ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի լուծման վրա։ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում որպես ասվածի ապացույց նա նշել է ռուս- թուրքական մինչ սրացումը եղած ջերմ հարաբերությունները, որը ԼՂ կարգավորման վրա չէր ազդում։
Ինչ վերաբերում է Էրդողանի՝ Պուտինին հղան ուղերձին, ապա, թուրքագետը կարծում է, որ նման քայլի դրդապատճառները աշխարհաքաղաքական էին։ «Իր արկածախնդրային քաղաքականությամբ (Էրդողանը. խմբ.) հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ կարող է մեկուսացման առաջ կանգնել։ Դրանից խուսափելու համար նա փորձում է կարգավորել հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Իսրայելի հետ։ Դիվանագիտական բանակցություններ են ունեցել երկու երկրների միջեւ եւ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել»,- ասել է Սաֆրաստյանը։
Իսկ այն իրավիճակը, երբ Անկարան ու Մոսկվան բանավիճում են՝ Էրդողանը ներողություն խնդրե՞լ է, թե՞ ոչ, բացատրում է այսպես. Որոշ խնդիրներ դեռ լուծված չեն, դրա համար այդ հակասությունները հանդես եկան»։
Հատված «Ռադիոլուրի» ժամթ 18։00- ի թողարկումից




