ԿարևորՀասարակություն

Հռոմի պապի Հայաստան այցի վերջին կանգառը՝ Խոր Վիրապ (լրացված)

վերջին լրացումը ժամը 17։25- ին

Ամենայն Հայոց հայրապետը և Հռոմի պապը Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կողմից կատարվող «Լերինք ամենայն» շարականի ներքո

Ուղղվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ ու այնտեղից բաց թողեցին խաղաղության աղավնիները:

31 32 33 34

Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների առաջնորդները  վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում են։

23 24 25 26

Հռոմի սրբազան քահանայապետը Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապն է՝ Հայ եկեղեցու նվիրական սրբավայրերից մեկը։ Հենց այս վայրում են իրենց քարոզության ժամանակ հանդիպել Հայ Եկեղեցու հիմնադիր սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալները` ի հիշատակ այդ իրադարձության կանգնեցնելով «Օթյաց խաչը։ Սակայն Խոր Վիրապն անմիջականորեն կապվում է սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Հայկական մեծ դարձի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հռոմի սրբազան Քահանայապետը  մուտք են գործում Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանաց գբի վրա 7-րդ դարում կառուցված նույնանուն եկեղեցին, որտեղ գբից հանված կենսապարգեւ լոյսով վառում են Հովվապետերի մոմերը։

02 03 06 07 08 09 10

Back to top button