Հանրապետության հրապարակի էկումենիկ արարողության ավարտին Հովվապետերը ջրեցին Նոյյան տապանի որթատունկը (լրացված)
վերջին լրացումը՝ ժամկ 20։24- ին
Էկումենիկ արարողության ավարտին երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արևելքից Հայաստանում ապաստանած ընտանիքների մանուկներ, ովքեր Ամենայն հայոց կաթողիկոսին և Հռոմի սրբազան քահանայապետին են մատուցում օրհնության համար իրենց երկրներից բերված հողը: Երեխաների վեց զույգերն իրենց ձեռքում կրում էին իրենց երկրներից բերված հողով և ջրով լցված սափոր: Հողը և ջուրն օրհնելու նվիրական արարողությունից հետո այն լցվեց բեմահարթակի վրա դրված Նոյյան տապանի մանրակերտի մեջ: Երեխաների վերջին զույգը Հայաստանից էր: Նրանք խորհրդանշում էին հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում: Ավարտին Հռոմի պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը եւս ջրեցին տապանը, որտեղ տնկված էր որթատունը։ Այն խորհրդանշում է փրկության և վերածննդի ուղին անցած Նոյ նահապետին, ով բիբլիական Արարատից իջնելով՝ տնկելով որթատունկ։
Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում` էկումենիկ արարողության ժամանակ իր խոսքում ասաց Հռոմի սրբազան քահանայապետը (խոսքն ամբողջությամբ՝ այստեղ)
Այս հրապարակում մեզ աղոթակից են պատերազմներից տուժածներ, Ադրբեջանից, Սիրիայից, Իրաքից փախստականներ՝ ասում է Ամենայն հայոց կաթողիոկսը (խոսքն ամբողջությամբ՝ այստեղ)
Հանրապետության հրապարակում մեկնարկեց էկումենիկ արարողությունը։ Հռոմի սրբազան քահանայապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը հրապարակ մուտք գործեցինԵրեւանի եկեղեցիների զանգերի ուղեկցությամբ։
Նրանք հոգեւորականների թափորի ուղեկցությամբ շարժվեցին հատուկ այս առիթով հրապարակում պատրաստված բեմահարթակ՝ միասնական աղոթք բարձրացնելու աշխարհում խաղաղության համար: