Քաղաքական

Չխոչընդոտել Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը. ՄԽ նոր հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին վերացնել մնացած բոլոր խոչընդոտները` դիտորդական առաքելության ընդլայնման առաջ», — ասված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների կողմից տարածված հաղորդագրությունում:

Համանախագահները նաև կարծում են, որ «անհրաժեշտ է ԵԱՀԿ մանդատի ներքո հետաքննության մեխանիզմների ստեղծման նպատակով բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել»: Տարածված հաղորդագրությունում  կոչ է արվում հարգել Վիեննայում և Սենկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

Կարդացեք նաև

Back to top button