

«Այս առավոտ ցնծությամբ տեսանք սքանչելի Արարատ լեռը։ Այս պատմական պահին այն նույնպես խորհրդանիշ էր, ես հասկացա, որ պատմական օր է Գյումրի համար, քանի որ մինչ այդ երբեւէ Պապը չի եղել այստեղ։ Բայց այստեղ չի եղել նաեւ այս աստիճանի կարեւոր աղոթք»,- ասաց նա։
Ի տարբերություն երեկվա՝ այս անգամ Պապի հանպատրաստից որեւէ փոփոխություն չկատարեց իր տեքստում՝ տեղեկացրեց մոնսենիոր Լոմբարդին: Հիշեցնենք,որ Նախագահական պալատում երեկ Սրբազան քահանայապետը օգտագործեց «ցեղասպանություն» բառը, որը նախատեսված չէր։ «Երեկ երեկոյան անցյալի ողբերգություններին հղումներ արվեցին, որոնք նպատակ չունեին բացելու վերքերն ու հակամարտությունները: Դրանք արվեցին օգնելու բացառապես փոխադարձ ընկալման, երկխոսության, հաշտեցման հիմք կառուցելուն»,- ասել է նա։




