Հասարակություն

Աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ՝ Ծիծեռնակաբերդում գրառում է արել Հռոմի պապը

hasmikdilanyan

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- Ծիծեռնակաբերդ այսօր այցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում նման գրառում է արել Հռոմի Սրբազան քահանայապետը։

Back to top button