ԿարևորՀասարակություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը՝ Ծիծեռնակաբերդ (լրացված)

վերջին լրացումը՝ ժամը 9։35- ին

Հռոմի սրբազան քահայանապետի Հայաստան այցի երկրորդ օրն սկսվում է Հայոց ցեղասպանության համալիր այցով։

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապն ու Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Ծնծենակաբերդ ժամանեցին միասին, որտեղ նրանց դիմավորեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Ապա հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձան։ Հուշակոթող տանող ճանապարհի երկայնքով կանգնած են երեխաներ, որոնց ձեռքերում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերը:

cicernakaberd2

cicernakaberd1 cicernakaberd

Ցեղասպանության նահատակների հուշահամալիրի անմար կրակի մոտ մատուցվեց Բարեխոսական կարգ։ Այդ ընթացքում երկու հովվապետերը կանգնած էին 2015 թ. օծված Ցեղասպանության սրբապատկերի առջեւ։ Բարեխոսական կարգը եզրափակվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Տերունական աղոթքներով:

cicernakaberd21 cicernakaberd22 cicernakaberd23 cicernakaberd24

Հռոմի պապը օրհնեց իր անվամբ Հիշողությունների պուրակում տնկված եղեւնին, գրառում կատարեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում։ Իսկ Ծիծռնակաբերդ այցի ավարտին Հռոմի սրբազան քահայանապետին մոտեցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ: Նրանց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

cicernakaberd31 cicernakaberd32

cicernakaberd41 cicernakaberd42

cicernakaberd43

Ֆրանցիսկոս պապը և Գարեգին կաթողիկոսը Ծիծեռնակաբերդից ուղեւորվում են Գյումրի, որտեղ Սուրբ Վարդանանց հրապարակում Սրբազան քահանայապետը` Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ Լատինական ծեսով Սուրբ պատարագ կմատուցի:

cicernakaberd51

 

Կարդացեք նաև

Back to top button