
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները հաշվի առնելով՝ հրաժարական է տալիս։
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների կարծիքը, որոնք հանդես են գալիս ԵՄ դուրս գալու օգտին, պետք է հարգել։ «Արդյունքների հարցում կասկածներ չպետք է լինեն»,- ասել է նա։
Քեմերոնը նաեւ նշել է, որ նոր վարչապետը կնշանակվի մինչեւ հոկտեմբեր՝ Պահպանողական կուսակցության համաժողովը։




