Հասարակություն

Գյուղնախարարությունն առաջարկում է օգտվել «Սպայկա»- ի լաստանավերից. Վերին Լարսը փակ է

Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է`  պտուղ-բանջարեղենի
արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ  բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի
Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ` հայտնում են գյուղնախարարությունից։

Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով:
Առաջարկում ենք   արտահանողներին օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց,
որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն`
010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541
968 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել էին, որ հունիսի 24-ին, ժամը 10.00-ի դրությամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և գետի վարարման պատճառով,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային
միջոցների համար:

Back to top button