ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան քվեարկել է ԵՄ- ից դուրս գալու օգտին. հայտնի են վերջնական արդյունքները (լրացված)

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիծները հաղթել են տեղի ունեցող հանրաքվեում։ Բի Բի Սի- ում անընդհատ թարմացվող արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ կողմնակիցների ձայները ավելի քիչ են եւ ձայնաերի շարունակվող հաշվարկը էական ազդեցություն այլեւս չի կարող ունենալ։

վերջին լրացումը 11։33- ին

Հրապարակվել են ԵՄ- ից ՄԹ դուրս գալու հանրաքվեի վերջնական արդյունքները։ Դուրս գալու՝ «բրեկսիտի» օգտին քվեարկել է 17 մլն 410 հազ 742 մարդ (51,9%), դեմ՝ 16 մլն 141 հազ 241 մարդ (48,1%)։

 

լրացվել է ժամը 10։18- ին

 Բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին։ 374 ընտրական օկրուգներից ստացված արդյունքների համաձայն՝ «բրեկսիտի» օգտին քվեարկել է 16,8 մլն մարդ, ԵՄ կազմում մնալուն կողմ է 15,7 մլն- ը։ Մնացած 8 օկրուգների տվյալներն արդեն վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունենա՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

 

լրացվել է ժամը 10։12- ին

Իռլանդիայի ազգայնական «Շին ֆեյն» կուսակցությունը հայտարարել է, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է Իռլանդիայի հետ միավորման հանրաքվե անցկացնելու իրավունք ստանա։

«Այսօրվա որոշումը դրամատիկորեն փոխում է Իռլանդիայի հյուսիսում քաղաքական հարաբերակցությունը եւ մենք ակտիվացնում ենք քվեարկություն անցկացնելու մեր նախկին կոչը»,- ասել է կուսակցության առաջնորդ Դեկլան Քերնին։

 

լրացվել է ժամը 10։03- ին

Շոտլանդիան իր ապագան տեսնում է ԵՄ- ում՝ հայտարարել է վարչապետ Նիկոլա Ստերժենը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԵՄ- ից դուրս գալու հանրաքվեի արդյունքները։

«Շոտլանդիան հստակ եւ վճական քվեարկել է, որպեսզի լինի Եվրամիության մաս»,- ասել է Շոտլանդիայի ազգայնական կուսակցության առաջնորդը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «բրեկսիտը» (ԵՄ- ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը) կարող է Շոտլանդիայի անկախության նախաբանը դառնա։

Նախնական արդյունքներով՝ շոտլանդացիների 62 տոկոսը ԵՄ- ի անդամակցության օգտին են քվեարկել։

Կարդացեք նաև

Back to top button