Քաղաքական

ՌԴ եւ Ֆրանիայի ԱԳ նախարարները Փարիզում քննարկելու են ԼՂ խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին՝ Փարիզ այցի շրջանակներում իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Նախատեսվում է անցկացնել կարծիքների խորացված փոխանակում միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ:Անկասկած անդրադարձ կկատարվի նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաներին, ինչպես նաև ուկրաինական, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի և մերձավորարևելյան կարգավորման հեռանկարներին»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ օրերս Բաքվում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտնել է ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին:

Կարդացեք նաև

Back to top button