Քաղաքական

Չեխիայի նախագահը խորհրդարանին կոչ արել ընդունեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, հայտնում է Պրահայում հրապարակվող «Օրեր» եվրոպական ամսագիրը։

«Հունիսի 22-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։ Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև քննարկի», — ասել է Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկը։

Կարդացեք նաև

Back to top button