Քաղաքական

Պապի այցելությունը Ծիծեռնակաբերդ՝ մարտահրավեր Թուրքիայի ժխտողականությանը

Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը. Ամերիկայի Հայ դատի գրասենյակը մեծ ուշադրությամբ կհետևեն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան պատմական այցին՝ ասված է կառույցի հրապարակված հաղորդագրության մեջ։

Ամերիկահայությունը ոգևորված է պապի՝ անցյալ տարվա ապրիլ ամսին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված պատարագի բարոյական ղեկավարման համար և հույս ունի, որ նրա խիզախությունը կոգևորի ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին, որպեսզի նրանք ևս վերջ տան նպաստելու Թուրքիայի ժխտողականությանը՝  հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Հանձնախումբը Պապի Ծիծեռնակաբերդ այցը ժամանակացույցի կարեւոր մաս է համարում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Հռոմի պապի աղոթքները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում իր արձագանքը կգտնի ամբողջ աշխարհով մեկ և պապի ներկայությունը ցեղասպանության հուշահամալիրում կլինի մի հզոր, բարոյական վկայություն Անկարայի՝այս հանցագործության շարունակական ժխտման դեմ:

Կարդացեք նաև

Back to top button