ԿարևորՄիջազգային

Կմնա՞ Բրիտանիան ԵՄ- ում. հանրաքվեն մեկնարկեց

Բրիտանիայում այս րոպեներին մեկնարկել է ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն։ Ընտրատեղամասները քվեարկության համար բաց կլինեն մինչեւ ժամը 22- ը։

Հանրաքվեին դրված է երկու հարց՝ «Պե՞տք է Միացյալ Թագավորությունը մնա Եվրոպական միության անդամ» եւ «Պե՞տք է Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրոպական միությունից»։ Այս հարցերից մեկի դիմաց ընտրողը պետք է նշան դնի։ Արդունքը կորոշվի պարզ մեծամասնությամբ՝ 50% գումարած 1 ձայն։ Վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 24- ին ժամը 7- ին։

Հանրաքվեի համար գրանցվել է 46,6 մլն ընտրող, որը ռեկորդային ցուցանիշ է Մեծ Բրիտանիայի համար՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Back to top button