Հասարակություն
Գյումրիի հյուրանոցներում ազատ տեղ չկա. քաղաքը պատրաստվում է Հռոմի պապի այցին
Գյումրիում Հռոմի սրբազան քահանայապետին ու աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր հյուրերի հավուր պատշաճի ընդունելու նախապատրաստական աշխատանքներն են եռում: Այսքան շատ հյուրեր, որ նախատեսվում է հունիսի 25-ին, Գյումրին իր պատմության ընթացքում դեռ չի ունեցել:
Քաղաքի հյուրանոցներում գրեթե բոլոր տեղերն արդեն պատվիրված են ու զբաղված: Գյումրիի «Բեռլին արտ հոթելում» սենյակ պատվիրելու զանգերը չեն դադարում: Հյուրանոցի աշխատակիցները բոլոր զանգերը մերժում են, նույնիսկ խնամի- ծանոթ- բարեկամները չեն օգնում: