Հասարակություն

National Catholic Reporter . Հռոմի պապի այցը Հայաստան՝ ուղղափառ բարեկամության և քաղաքական մերձեցման մի պահ է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս շաբաթ եռօրյա այց է կատարելու Հայաստան, փորձագետները և եկեղեցու ղեկավարները հույս ունեն, որ այդ այցը հզոր կապ կստեղծի ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյա համայնքների միջև և քաղաքական մերձեցման հնարավորություն կլինի տարածաշրջանի համար՝  National Catholic Reporter- ում հրապարակած հոդվածում գրել է Ջոսուա Մքվիլին։

«Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի ղեկավարներից մեկը՝արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանն ասել է, որ ինքը հույս ունի և աղոթում է, որ Պապի այցը կնպաստի հարևան երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա նաև նշել է, որ երբեմն կրոնական առաջնորդներն ավելի հզոր ազդեցություն կարող են ունենալ, քան քաղաքական առաջնորդները, որոնց հետաքրքրությունները տարբեր են, իսկ Սրբազան հորը միայն հետաքրքրում է աշխարհի խաղաղությունը: Բարսամյանը նշեց նաև, որ Ֆրանցիսկոս պապի այցը հայերի համար մեծ հնարավորություն է իրենց երախտագիտությունը հայտնելու ցեղասպանության նկարագրի համար: Արքեպիսկոպոսի խոսքերով՝ դա շատ պարզ, հզոր ուղերձ էր աշխարհին, որում Պապը նշեց, որ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է և շատ կարևոր է, որ մենք գիտակցենք անցյալի սխալները: Իր խոսքի վերջում արքեպիսկոպոսն ավելացրեց, որ երբ հովիվները, հավատացյալ մարդիկ այս հանդիպման մակարդակում տեսնեն ջերմ, եղբայրական հարաբերություններ, ապա տեղի մակարդակում նրանք ավելի կմերձենան:

Կարդացեք նաև

Back to top button