
Հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է փոխարտգործնախարար։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է հրամանագրում։
Կադրային փոփոխություններ են արվել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում։ Գարեգին Մխիթարյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ — հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանը։




