ԿարևորՀասարակություն

Մայր աթոռ. Հռոմի պապի այցը միջեկեղեցական հարաբերությունների նոր խթան կհանդիսանա

marlenahovsepyan

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ողջունում եւ գնահատանքով ու երախտագիտությամբ է ակնկալում Հռոմի սրբազան քահանայապետի այցը Հայաստան՝ «Ռադիոլուրին» ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Հռոմի պապի այցը Հայաստան վստահ ենք, որ նոր խթան է հանդիսանալու մեր միջեկեղեցական հարաբերությունների համար, որոնք արդեն իսկ եղբայրական են, ջերմ եւ սերտ, ու վստահ ենք, որ դրանք պսակվելու են նորանոր համատեղ իրագործումներով եւ քրիստոնեական համատեղ վկայությամբ»,- ասել է Տեր հայրը՝ կարեւորելով այցը։

Back to top button