Քաղաքական

Քաղաքական մշակույթում ինչ-որ բան է փոխվել. Շարմազանովը ԸՕ- ի շուրջ ՀՀԿ- ՀԱԿ համաձայնության մասին

lusinevasilyan

Հուսադրաղ և օգտակար. Սամուլի ազգային ակումբում այսպիսի որակում է տվել նախագահների եռակողմ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքով՝ հանդիպումը լուծել է նվազագույն խնդիրը ՝  քայլ է արվել ոչ թե դեպի պատերազմի վերսկսում, այլ դեպի խաղաղություն: Հանրապետական գործիչն այս առումով հանդիպումը հուսադրող է գնահատել: Արդեն ոչ թե հուսադրող,  այլ աննախադեպ գնահատականին  է արժանացել Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և իշխանության միջև ձեռքբերված համաձայնությունը: Շարմազանովը սա քաղաքական նոր մշակույթի դրսևորում է համարել:   

 

Նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ էլ  մեծ ակնկալիք չկար, թե այն  թռիչքային առաջընթաց է ապահովելու: Հիմնական  սպասումն  այն էր, որ նախագահների հանդիպումը ավելի շատ լինելու է բանակցություն`   բանակցությունների վերսկսման մասին:    ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ եռակողմ հանդիպումը լուծել է նվազագույն խնդիրը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քայլ կատարեցինք ոչ թե դեպի պատերազմի վերսկսում, այլ դեպի խաղաղություն, հանդիպումն օգտակար էր:  Հնարավոր է  դեպի ժամանակավոր խաղաղություն, քանի որ անկանխատեսելի հարևան ունենք»:

Իսկ լուրջ առաջընթացի համար հայկական կողմը շարունակում է մեկ նախապայման տեսնել.  Հիմնական ուղենիշը հատկապես Ադրբեջանի համար, պետք է լինեն 94, 95 թվականների զինադադարի համաձայնագրերը, ըստ որոնց հակամատության կողմերից մեկը  Ղարաբաղն է: «Առանց ԼՂ մասնակցության որևէ առաջընթաց չենք կարող ակնկալել»:

Իսկ այսօրվա խնդիրը, ըստ Շարմազանովի, ոչ թե թռիչքային  առաջընթացն է, այլ շփման գծում պատերազմի վերսկսման բացառումը: Ամենակարևորն այս փուլում խաղաղության պահպանում է ՝ ասում է ԱԺ փոխնախագահը: Իսկ արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է խաղաղություն տարածքների դիմաց սկզբունքի կիրառումը: «Ցանկացած հարց պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը: Պաշտոնական Երանը, Բաքուն, Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը իրավասու չեն Ղարաբաղի փոխարեն որևէ որոշում կայացնել»,- ասում է։

Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահն առանձնապես կարևոր համարեց Ընտրական օրենսգքրի շուրջ ընդդիմության և իշխանության միջև կայացած համաձայնությունը: Այն աննախադեպ է հայ պառլամենտարիզմի պատմության մեջ: Եթե մեկ տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ՀԱԿ ու ՀՀԿ-ն  ընտրությունների մեխանիզմի շուրջ կկարողանան համաձայնության, գալ՝ քչերը կհավատային ՝ ասում է Շարմազանովը, բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են նաև փոխզիջումների գնալ ու ընդհանուր հայտարարի գալ:

«Սա չի նշանակում, որ ՀԱԿ-ն այսուհետև պաշտպանելու է ՀՀԿ-ի բոլոր նախաձեռնությունները, կամ հակյառակը: Սա նշանակում է, որ մեր քաղաքական մշակույթում ինչ-որ բան է փոխվել»:

Քաղաքական համաձայնությունը նաև այլ մեկնաբանություն ստացավ, տեսակետեր հնչեցին, թե ընդդիմադիր ուժերն այս քայլին գնալով նաև նախընտրական խնդիրներ են լուծում, դիրքավորովում են սպասվող ընտրություններին ընդառաջ ու փորձում հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու հարցեր լուծել: «Կարծում եմ ՝ դեռ շուտ է դիրքավորվելու համար: գարնանային նստաշրջանի ընթացքում էլ մի շարք ուժեր դիրքավորվեցին, մին 3-ն էլ դեռ դիրքավորվում են, բայց կարևորը ֆալշ ստարտ չվերցնելն է»:

Քաղաքական համաձայնության փաստաթղթում կողմերը նաև նշել են , որ փոփոխությունների իրագործումը կախված է միջազգային կառույցների աջակցությունից, ինչը կարելի է հասկանալ այս կերպ՝ կլինի ֆինասավորում, կկատարվեն նաև համապատասխան փոփոխությունները:

Շարմազանովն այսօր ասաց, որ հաջորդ շաբաթ Ընտրականի հարցով արտահերթ նստաշրջան ամենայն հավանականությամբ կհրավիրվի, բայց լուծվե՞լ է արդյոք անհրաժեշտ ֆինասավորման հարցը, թե՞ ոչ, չգիտի: Գնդակը դոնորների դաշտում է՝ ասում է:

Եվ ներքաղաքական լարվածություն առաջացրած մեկ այլ հարցի մասին էլ: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մեջ Էդուարդ Շարմազանովը  քաղաքական ենթատեքստ չի տեսնում, կարծում է, որ ճիշտ չէ նաև քաղաքական գնահատական տալը: Ասում է՝ հարցը բացառապես իրավական հարթությունում է ու պետք է սպասել իրավական գնահատականների:

 

Կարդացեք նաև

Back to top button