ԿարևորՀասարակություն

Կառավարությունը վերանայումներ է կատարելու միջնաժամկետ ծրագրային ծախսերում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:

Վարչապետը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն ընդհանուր արդյունքի և գերատեսչությունների բնականոն գործունեության վրա:

Ընդգծելով, որ անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի և նվազեցնել պետական կառավարման համակարգի ծախսատարությունը՝ կառավարության ղեկավարը կոչ է արել պետական գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Back to top button