

Անհատ տաքսիստներն ու տեղական տաքսի ծառայությունների վարորդները նորից ոտքի են կանգնել: Դժգոհության առիթն այս անգամ ցանցային տաքսի ծառայություններն են, որոնք ոչ միայն առանց լիցենզիայի, այլև անհավասար մրցակցային պայմաններում են աշխատում: Կամ թող լիցենզավորվեն նաև ցանցային ծառայության վարորդները, կամ էլ թող ընդհանրապես վերանան տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները՝ ասում են: Տաքսիստներին հատկապես բարկացրել է նոր ծառայության մուտքը հայկական շուկա, որը անհանավանական ցածր գներով է ծառայություն մատուցելու և կարճ ժամանակ անց ոլորտը մենաշնորհային դարձնելու վտանգ կա՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգան Հովհաննիսյանը:
Հուլիսի 1-ից կգործի նոր տաքսի ծառայություն, որն ըստ էության նորամուծություն է հայկական շուկայում: Ծառայությունը թույլ կտա բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել: Բացի այդ՝ այն տարբերվելու է նաև գնային քաղաքականությամբ: Անհամեմատ էժան ծառայությունը ոչ միայն կգրավի ուղևորների ուշադրությունը, այլև կհարվածի մյուս տաքսի ծառայությունների շահերին:
Նոր ծառայության մուտքը հայկական շուկա դժգոհության մեծ ալիք է բարձրացրել տեղական տաքսու վարորդների մոտ: Ոչ հավասար մրցակցային պայմանները ոլորտը կդարձնեն մենաշնորհային՝ ասում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգան Հովհաննիսյանը:
Նոր տաքսի ծառայության առաջարկած գինն անհավանական է համարում նաև անհատ տաքսի վարորդների իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ղեկավար Մխիթար Օհանյանը: Կարճ ժամանակ անց, երբ ոլորտը մենաշնորհային դառնա,, գները կբարձրացնեն՝ ասում է Մխիթար Օհանյանը:
Սա խաբեությունը է, որը մի օր կբացահայտվի, բայց արդեն ուշ կլինի՝ նշեց Մխիթար Օհանյանը: Նոր տաքսի ծառայության մուտքը շուկա առաջացնելու է նաև գործազրկություն՝ իր հերթին նկատեց «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահի տեղակալ Պողոս Օղլուկյանը, ով մինչ այդ էլ դեմ էր լիցենզավորմանը: Հարցը բարձրացրել է նաև տրանսպորտի և կապի նախարարությունում:
Տեղական տաքսու վարորդները չենհանձնվելու, եթե լիցենզավորման կարգը չվերացնեն, կամ հավասար մրցակցային պայմաններ չստեղծվեն՝ իրենք կհանձնեն իրենց լիցենզիաները և մյուսների պես կդառնան ցանցային:




