ԿարևորՏնտեսական

Ինչ դժվարությունների են հանդիպում հայկական ՓՄՁ- ները ռուսական շուկայում

hasmikdilanyan

Բացահայտել ու  վեր հանել խնդիրները, որոնց բախվում են փոքր տնտեսվարողները ԵԱՏՄ երկրներ  ապրանքներ արտահանելիս: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հարցումներ է անցկացրել  ու պարզել, որ  հայկական ընկերությունների մուտքը  ռուսական  շուկա տեղական առևտրային ցանցերը հաճախ են խոչընդոտում:  Ռուսական շուկան է առանցքում, քանի որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ, եՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության 96 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Երևանում այսօր ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ու հայ արտահանող գործարարների մասնակցությամբ:

 

Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում հայկական արտահանող ընկերությունները  ԵԱՏՄ անդամ  երկրներ ու հատկապես ռուսական շուկաներ ապրանք արտահանելիս, կա՞ն արդյոք  մրցակցային խնդիրներ նրանց համար:  Հարցերի պատասախանները փնտրել է ՏՄՊՊՀ-ն՝ լայնածավալ հարցումներ իրականացնելով:   Պարզվել է, որ ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու համար  հայ տնտեսվարողներն  իրացման դաշտում  իսկապես խնդիրների առջև են կանգնում,  խնդիրները   նրանց համար մանրածախ առևտրային ցանցերն են ստեղծում՝  ապրանքներ ձեռք բերելիս որոշակի պահանջներ  դնելով  հայ գործարարների առջև։

«Ռուսական մանրածախ առևտրային ցանցերը շատ ժամանակ գերադասում են աշխատել ոչ թե մատակարար ընկերությունների հետ ուղղակիորեն, այլ դիստրիբյուտոր ընկերությունների միջոցով, ուստի և նրանց այլընտրանք չի մնում, ստիպված սկսում են համակերպվել դիստրիբյուտոր ընկերությունների ներկայացրած պահանջների հետ, որոնք բնականաբար իրենց եկամուտն են ավելացնում, ինչն էլ հայկական ապրանքների գները բարձրացնում է  ՌԴ տարածքում»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Տարբերակված մոտեցում, մանրածախ առևտրային ցանցերի վճարումների ուշացում, ապրանքների ցուցադրման համար   բարձր մուտքավճարների պահանջ.  հայ տնտեսվարողների խնդիրներն է շարունակում թվարկել Շաբոյանը:  Նրա տեղեկացմամբ, ԵԱՏՄ  երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության 96 տոկոսը Ռուսաստանի հետ է, մյուս չորս տոկոսը՝ մյուս անդամ երկրներին:

Խնդիրներից փոխվարչապետ, միջազգային  տնտեսական ինտեգրման  ու բարեփոխումների  նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ղ տեղյակ:   Արտադրողներից  ռուս գործընկերները  մեծ ծավալներ են  պահանջում, նրանք չեն կարողանում այդ պահանջները բավարարել՝ասում է  ու վստահեցնում ՝ լուծումներ ու ծրագրեր են մշակում, հույս կա, որ խնդիրները կլուծվեն։

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում միասնական խաղի կանոնների սահմանումը կարևորում է նաև ռուսական խոշոր առևտրային ցանցերից մեկի տնօրեն  Ստանիսլավ Նաումովն ու ընդգծում՝ այժմ գործող  օրենսդրությունները տարբեր են, երկրներն էլ տարբեր, ուստի և շատ են ռիսկերը: Այս պատճառով են հայ տնտեսվարողները խնդիրների հանդիպում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում:  «Այժմ  ոչ միայն պատմելու ենք, թե ինչպես են ռուսական առևտրի ցանցերն աշխատում, այլ քննարկելու ենք, թե ինչպես ԵԱՏՄ տարածքում ստեղծենք միասնական առևտրային շուկա:

Նաումովն էլ է տեղյակ՝  գյուղատնտեսության բոլոր ուղղություններին   մեր երկրում հատուկ ուշադրության են  արժանացնում, զարգանում է վերամշակող ճյուղը, ուստի և մեր երկրում են այս,  ձկնարտադրության ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները:

Ի դեպ, ռուսական ընկերությունները Հայաստանից  չեն դժգոհել, մրցակցային խնդիրների էլ  չեն հանդիպել:  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը համենայնդեպս դժգոհություններ չէր լսելլ:

 

 

Back to top button