Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ դոպինգ թեստը դրական արդյունք է տվել

Ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2008 թվականի Պեկինի օլիմպիադայում դոպինգի դրական թեստը Հիռփսիմե Խուրշուդյանի մոտ։ Հայ ծանրորդուհուց բացի դրական թեստ է եղել նաեւ եւս վեց ծանրորդների մոտ, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը եւ Մոլդովան։ Դրանց թվում են նաեւ Պեկինի օլիմպիադայի մինչեւ 94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Իլյա Իլինը (Ղազախստան) եւ մինեւ 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Նադեժդա Եստյուխինան (Ռուսաստան)։Բոլոր 7 ծանրորդներն էլ ժամանակավոր հեռացվել են մրցումներից՝ հայտնում է ՏԱՍՍ- ը։

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ Հակադոպինգային համաշխարհային գործակալության հետ վերստուգելու է Պեկինում վերցված 454 նմուշ։ Արդյունում աշխարհի 12 երկրի 31 մարզիկի կարող է արգելվել մասնակցել այս տարվա Օլիմպիադային։

Կարդացեք նաև

Back to top button