

Զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ Երևանի Մոսկովյան 5 հասցեում : Հանձնաժողովի առաջին նիստը գումարվել է այսօր:
Գեղամ Դոլուխանյանը մեկն է այն ծնողներից , ում դիմումն այսօր քննարկվում էր ՊՆ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում: Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդրանիկ նիստում այսօր քննարկվել են շուրջ 30 դիմում-բողոքներ՝ ամենատարբեր բովանդակությամբ
Մինչ օրս ստացվել են շուրջ 70 դիմում-բողոքներ, որոնք պետք է քննարկվեն մինչև հուլիսի մեկը, այսինքն՝ ամառային զորակոչը: «Դիմումատու ծնողները, իհարկե, ունեն իրենց պատկերացումներն ու գնահատականները, որոնք երբեմն կիսում ենք, երբեմն՝ ոչ»,- ասում է հասարակական խորհրդի նախագահը: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ քննարկումներն անցկացվում են դիմումատուների և զորակոչիկների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք խորամուխ լինել հարցերի էության մեջ:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անանհիտ Հովնանյանը ևս ընդգրկված է հանձնաժողովի աշխատանքներում: Նա ցավով է արձանագրում, որ դիմումների ճնշող մեծամասնությունն առնչվում են երիտասարդների առողջական խնդիրներին։
Հավելենք , որ զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստերը կգումարվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ Երևանի Մոսկովյան 5 հասցեում :




