Փոխհամաձայնություն $15 մլն արժողությամբ. քաղհասարակությունը նայում է կողքից
Փոխհամաձայնությունը կայացել է բանակցվող 5 հիմնական կետերից 4-ի վերաբերյալ: Միակ հարցը, որ լուծում չի ստացել, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ու վարկանիշային ցուցակների պահպանումն է. իշխանության համար սա բանակցելի թեմա չէ:
Կոնսեսնսուսի լիարժեք լինելուն խանգարեց ոչ միայն մեկ պահանջի չբավարարումը, այլ նաև երրորդ կողմի՝ քաղհասարակության՝ հայտարարությանը չմիանալը: Թեև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեք 4-երի ձևաչափով մասնակցեցին ողջ գործընթացին, սակայն հրաժարվեցին դրա արդյուքի տակ իրենց ստորագրությունը դնելուց:
Թե ինչու, պարզաբանեցին հայտարարությամբ: «Մենք՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը զգալի hետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից»,- արձանագրում են քաղհասրակության ներկայացոցւիչները, նշում, որ իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ սահմանված առաջարկություններով մի շարք հիմնախնդիրներ լուծում չեն ստացել, բայց նախատեսված որոշ տեխնիկական փոփոխություններ կարելի է դրական զարգացում համարել 2016թ. մայիսին ընդունված փաստաթղթի համեմատ:
Ի դեպ, հայտարարությամբ իշխանությունն ու ընդդիմությունը դիմում են դոնոր կազմակերպություններին` նոր մեխանիզմների ներդրման համար անհարժեշտ ֆինանսավորման հարցը լուծելու նպատակով: Ըստ նախնական հաշվարկների՝ այս փոփոխությունների իրագործումը մոտ 15 մլն դոլար կպահանջի: