Հասարակություն

Բնության դեմ քայլն անհետեւանք չի մնում. գինեկոլոգը աբորտի մասին

aidaavetisyan

Պտղով պայմանավորված հղիությունների ընդհատումը շարունակում է  մտահոգել  ոլորտի մասնագետներին, ովքեր բազմիցս ահազանգում են դրա  և՛ վիճակագրության, և՛ կնոջ առողջության վրա վտանգավոր ազդեցության մասին: Աբորտները պետք է կատարվեն միայն բժշկական ցուցումներով, այսինք՝  երբ կա  հիվանդ երեխա ունենալու վտանգ, կամ կնոջն արգելվում է  ծննդաբերել նրա մոտ առկա խնդիրներից ելնելով:  Բազմաթիվ  քայլերը, որոնք ուղղված են խնդրի լուծմանը, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը համարում է  ոչ արդյունավետ: Բժիշկը պետք է  լինի  բարեխիղճ և աբորտի եկած կնոջը  կարողանա  համոզել՝ չգնալ այդ քայլին:

 

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում վերջին տարիներին տղաներն ավելի շատ են ծնվում, քան՝ աղջիկները:  Հայաստանում տարեկան շուրջ 1400 աղջիկ չի ծնվում. հղիությունն ընդհատվում է միայն նրանց սեռի պատճառով: Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը նշում է, որ հղիության ընդհատումները  վտանգավոր են այնքան, որքան վիրահատական յուրաքանչյուր միջամտություն: Հղիության ընդհատումները պետք է կատարվեն  միայն  բժշկի ցուցումներից ելնելով: Սակայն այսօր հղիություններն ընդհատվում են  տարբեր պատճառներով՝ սեռով պայմանավորված կամ  արտաամուսնական  հղիությունը: Ճիշտ է՝ բազում  քայլեր ձեռնարկվում են  խնդրի լուծման ուղղությամբ, սակայն արգելքի ճանապարհները, ըստ մասնագետի, արդյունավետ չեն:

Գինեկոլոգը խնդրի դեմ պայքարն առաջին հերթին տեսնում է  բժիշկների կողմից: Նրանք պետք է չթողնեն  ընդհատել առաջին հղիությունը, բացատրեն, որ այն իր հերթին բերում է շատ բարդություններ: Օրինակ՝ օրգանիզմն ապրում է  սթրես, զարգանում են  բորբոքային  հիվանդություններ, նկատվում են  էնդոկրին համակարգի խախտումներ: Մասնագետն առաջարկում է զարգացնել հակաբեղմնավորիչների կիրառումը, չնայած դրանք էլ անվտանգ չեն: Սակայն հղիության ընդհատումների հետ համեմատած՝ բժշկի խորհրդով ավելի նախընտրելի է.

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ է կարծում, որ  հղիության ընդհատման ուղղված արգելող քայլերը կարող են  մյուս կողմից մեծացնել մայրական մահացության դեպքերը, քանի որ կանայք հղիության ընդհատման կարող են դիմել տան պայմաններում՝ առանց բժշկի հսկողության: «Միանգամից կտրականապես իրավական արգելքի տակ դնել աբորտը` օրենսդրական նման կարգավորում տալով, կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել»:

Գինեկոլոգը շեշտում է՝ ինչ կատարվում է բնությանը դեմ՝ չի կարող մնալ անհետևանք:

Back to top button