Քաղաքական

Հայոց ցեղասպանության պնդման պատճառով Թուրքիան վերադարձրել է ԵԽ զեկույցը

Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը վերադարձրել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի մասին զեկույցը՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Անկարան այս կերպ բողոքել է զեկույցում Հայոց ցեղասպանության ճանաչման պնդոման դեմ։ Եվրախորհրդարանը զեկույցն ընդունել էր ապրիլին 375 պատգամավորների «կողմ» քվեարկությամբ, սակայն թուրքական ներկայացուցչություն այն ուղարկվել էր նախօրեին։

Թուրքիան այս կերպ վարվել էր նաեւ անցած տարի, երբ զեկույցում կրկին կար Հայոց ցեղասպանության պնդումը։

«Մենք անցած տարի արդեն Եվրախորհրդարանին տեղեկացրել ենք, որ կվերադարձնենք զեկույցը, եթե այնտեղ լինի հայերի պնդումը ճանաչելու ցանկության մասին հղում։ Ցավոք, ներկա զեկույցում եւս կար նման հղում։ Հակառակ մեր ջանքերին, նախազգուշացումներին՝ այդ հղումը չէր հեռացվել։ Ուստի մենք չենք ճանաչում զեկույցը եւ այն կվերադարձնենք։ Մեր մշտական ներկայացուցչությունը Եվրախորհրդարանին կվերադարձնի զեկույցը»,- ավելի վաղ ասել էր Թուրքիայի ԵՄ հարցով նախկին նախարար Վոլքան Բոզկիրը՝ հիշեցրել է «Անադոլուն»։

Back to top button