Քաղաքական

4+4+4. ովքեր են համաձայնության կողմերը եւ ինչ փոխհամաձայնության են հասել

hasmikmartirosyan

Ընտրական գործընթացի վերահսկողության մեխանիզմների շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը ձեռք են բերել համաձայնություն  4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում։ Նրանք հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ Բանակցություններին մասնակցած քաղհասարակության ներկայացուցիչները նշել են, որ իրենք այս գործընթացում չեզոք կողմ են եւ հանդես են եկել առանձին հայտարարությամբ։ Եվ այսպես՝ ովքեր են համաձայնության կողմերը, և ինչ է ենթադրում այս փոխհամաձայնությունը։

 

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկուﬓերի մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը նախօրեին՝ ուշ երեկոյան ստորագրեցին նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական ﬔխանիզﬓերի սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը: Հայտարարությունն ստորագրել են Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակություն, Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել հայտարարության տակ:

Ըստ ամփոփ ներկայացման, Ընտրական օրենսգրքում ներդրվելու է մատների թանաքոտման պրակտիկան, ինչպես նաև ընտրողները քվեարկելու են միասնական ID քարտերով, ընտրական ողջ գործընթացը նկարահանվելու է: Կայացած համաձայնոթւյունը չի նշանակաում փոխհամաձայնություն ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ։ Մասնավորապես համաձայնություն չկա համամասնական ընտրակարգի՝ տարածքային ու վարկանիշային ցուցակների մասով:

Վստահելի ընտրության հիմնաքարը դրված է, այսօր հայտարարեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։

Նախօրեին ներկայացնելով ՀԱԿ-ի տեսակետը` խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս համաձայնագիրը չի երաշխավորում 100-տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, լուծված չեն բոլոր, այդ թվում  ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է ընտրատարածքում գործընթացի վերահսկման հետ կապված խնդիրը:

Այսօր արդեն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց չհամաձայնեցված կետերի մասին՝ միաժամանակ պատասխանելով հարցին. համաձայնությունը կարո՞ղ է արդյոք վստահելի ընտրություների անցկացման հիմք հանդիսանալ: «Սա տեխնիկական վերազինման, վերահսկողության տարր է մտցնում, լուրջ բազա է աշխատելու համար: Շարունակվելու է պայքարը վարկանիշային քվերկության հետ կապված: Քաղաքացիական խմբերը դժգոհ մնացին, իրենց պահանջներից մի մասը  չկատարվեց»։

Իսկ չհամաձայեցված հարցերը վերաբերում են ԶԼՄ- ների և դիտորդական կառույցների աշխատանքի սահմանափակմանը: Այդուամենայնիվ, ըստ Արամ Մանուկյանի, սա ընդամենը առաջին քայլն է։ Նա իրականացման հարցում է դժվարություններ տեսնում՝ հատկապես ֆինանսավորման բացակայության պայմաններում։ Իսկ «իշխանության հետ հարաբերություններում, ոչինչ չի փոխվել՝ անկախ այս փաստաթղթի ստորագրման և ԸՕ վերհասկաման և վերազինման պայմաների ներդրման»,-շեշտում է ՀԱԿ պատգամավորը:

ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը ներկայացնելով գործընթացի կարևորությունը և ազատ ընտրությունների անցկացումը, նույնպես կարեւորում է ֆինանսավորման հնարավոր խնդիրները։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայնությունը քայլ առաջ է գնահատում, ու հույս հայտնում, որ առկա բացթողումները նույնպես գուցե ամրագրվեն կոնսեսիսուսով:

Աաջարկվող փոփոխությունները հունիսի 27-ի կամբողջացվեն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Back to top button