
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն հունիսի 20- ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայանալիք Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը։
Առաջինը իր մասնակցության մասին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջոյմս Ուորլիքը։ Ավելի ուշ իր մասնակցությունը հաստատել է նաեւ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոն։
«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն վստահությունն ու առաջընթաց կարձանագրեն կարգավորման գործընթացում»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է ֆրանսիացի համանախագահը:
Ավելի վաղ՝ ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Նատաշա Ռաջակովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ- ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան խնդրի կարգավորման նախատեսված եռակողմ գագաթաժողովի կազմակերպմանը։ «Որքան գիտենք՝ այն հրավիրվել է ՌԴ նախաձեռնությամբ»,- ՏԱՍՍ- ին ասել էր նա՝ խորհուրդ տալով բոլոր հարցերն ուղղել ռուսական իշխանություններին։




