Շիրակի երկրագիտական թանգարանը Գյումրիում պատրաստվում է ոչ թե ընդունել հյուրերի, այլ արևին տալ իր ցուցանմուշներիը՝ խոնավությունից ու քայքայումից պաշտպանելու համար: Հայաստանի մարզերից ամենահարուստ ցուցանմուշներն ունեցող Շիրակի երկրագիտական թանգարանը միակն է, որ չունի համապատասխան շենք ու հազարամյակների պատմամշակութային հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու հնարավորություն: թանգարանի խունացած ու կիսամութ պահոցներում կան գտածոներ, որոնք վկայում են՝ Շիրակի բնակավայրերում կյանքը չի դադարել 5000 տարի անընդմեջ։ Նմանատիպ բնակավայրերից մեկը Կարմրաքարն է: